Վարդատոնը Թբիլիսիում

Վարդատոնը Թբիլիսիում
Մայիսի 18-ին Թբիլիսիի սիրտը՝ Մեյդան թաղամասը, վերածվել էր սիրո, հիշողության և մշակույթի տոնի։ Նշվեց Վարդատոնի 111-րդ հոբելյանը։
Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ ժողովուրդը հիշեց մեծ աշուղ Սայաթ-Նովային, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ աշուղի շիրիմի մոտ։ Երբ եկեղեցու զանգերը լռեցին, քաղաքը լցվեց երգի ու մշակույթի հնչյուններով՝ սկսվեց բացօթյա համերգը։
Տոնական համերգին մասնակցեցին բազմաթիվ արվեստագետներ։ Բեմում հնչեցին Մավր Մկրտչյանի, Ալիկ Քսպոյանի և այլ երգիչների կատարումները։ Հատուկ հյուրերի թվում էր նաև սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը։
Տոնական մթնոլորտը լրացրին հայկական և վրացական պարախմբերը՝ իրենց գունագեղ ու հմայիչ կատարումներով։ Նրանք ներկայացրին երկու ժողովուրդների մշակութային հարուստ ժառանգությունը՝ ընդգծելով Վարդատոնի՝ որպես հայ-վրացական բարեկամության խորհրդանիշի նշանակությունը։
Վարդատոնը ոչ միայն հիշատակի օր է, այլև մշակութային կամուրջ՝ միավորելով սերունդներին Սայաթ-Նովայի արվեստի շուրջ։ Այսօր ևս Թբիլիսին ապացուցեց, որ Սայաթ-Նովայի երգն ու ոգին կենդանի են՝ ապրելով մարդկանց սրտերում։
Վարդատոնին  մասնակցեցին նաև Ախալցխայի  պարային համույթները։
Միջոցառման կազմակերպմանը  աջակցեցին Թբիլիսիի քաղաքապետարանն ու  Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Վրաստանում։