Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Նիկուշոր Դանին Ռումինիայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկուշոր Դանին շնորհավորել է Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամությունը՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,- գրված է վարչապետի X-ի էջում: