
Էրդողանը և Սիրիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գերգյունը, Սիրիայի արտաքին…