Ախալցխայի մունիցիպալիտետի մանկապարտեզներում տեղի ունեցան դասական երաժշտության համերգներ: Երաժշտական դպրոցի աշակերտները, իրենց ուսուցիչների հետ միասին, այցելեցին Ախալցխայի թիվ 5, թիվ 7 մանկապարտեզներ և Ագարա գյուղի մանկապարտեզ, որտեղ երեխաների համար կատարեցին հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Միջոցառումներին ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալներ Իլիա Զարդիաշվիլին և Ռուբեն Կարապետյանը, Կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն, նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Մարինա Մերաբիշվիլին և երաժշտական դպրոցի տնօրեն Իրմա Դավլաշերիձեն։
Նախագիծը համատեղ կազմակերպվում է Ախալցխայի մունիցիպալիտետի նախադպրոցական ուսումնական հաստատության և երաժշտական դպրոցի կողմից։ Միջոցառումների նպատակն է դասական երաժշտության տարածումը երեխաների շրջանում։ Դասական երաժշտության համերգներ կանցկացվեն Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզներում՝ փուլ առ փուլ։