Լոնդոնի դատարանը հետաձգել է Չագոսյան կղզիները Մավրիկիոսին հանձնելու մասին համաձայնագրի ստորագրումը

Լոնդոնի դատարանը հետաձգել է Չագոսյան կղզիները Մավրիկիոսին հանձնելու մասին համաձայնագրի ստորագրումը


Լոնդոնի Բարձր դատարանի որոշմամբ հետաձգվել է Չագոսյան կղզիները Մավրիկիոսին հանձնելու մասին համաձայնագրի ստորագրումը: Նախատեսված էր, որ այն ստորագրելու էր ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը՝ մայիսի 22-ին:

Դատարանը ժամանակավոր պաշտպանություն է տրամադրել Չագոս կղզիներից երկու կնոջ, որոնք հայց են ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: Գործի քննությունը շարունակվում է։ Իր որոշման մեջ դատավորն արգելել է վերջնական կամ իրավաբանորեն պարտավորեցնող քայլերը՝ Հնդկական Օվկիանոսում Բրիտանական տարածքն օտարերկրյա կառավարությանը հնարավոր փոխանցման շուրջ բանակցություններն ավարտելու համար:

Նշվում է, որ պատասխանող կողմը պետք է պահպանի Միացյալ Թագավորության իրավասությունը Հնդկական օվկիանոսում բրիտանական տարածքի նկատմամբ մինչև հետագա կարգադրությունը:

Հայցը ներկայացրել է Չագոս կղզիների երկու բնիկ կին՝ պնդելով, որ կղզին հանձնելու որոշում կայացնելիս Լոնդոնը անհրաժեշտ խորհրդակցություններ չի անցկացրել չագոսցիների հետ: