Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Տորստեն Ֆրայը մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի հարցում իրական շահագրգռվածության բացակայության և ժամանակ ձգձգելու համար։ «Վերջին օրերին հատկապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ զենքը լռեցնելու հարցում: Ընդհակառակը՝ թե՛ թվով, թե՛ ինտենսիվությամբ ավելացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները»,- ասել է քրիստոնեա-դեմոկրատ քաղաքական գործիչը՝ ZDF հեռուստաալիքի թոք-շոուի ժամանակ՝ մայիսի 20-ին:
Ֆրայի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն ժամանակ է ձգձգում և փորձում է եվրոպացիներին ու ամերիկացիներին միմյանց դեմ տրամադրել։ Խոսելով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթի մասին՝ Ֆրայը շեշտել է, որ ռուսական «ստվերային նավատորմից», առանձին ընկերություններից և գործիչներից բացի պետք է շատ ավելի համարձակ ճնշում գործադրել ՌԴ էներգետիկ և ֆինանսական հատվածների վրա: Ըստ գերմանական աղբյուրների՝ ներկայումս աշխատանքներ են տարվում պատժամիջոցների 18-րդ փաթեթի ուղղությամբ։