Ռուսաստանի հետ քննարկվել են հրադադարի և հումանիտար հարցեր. Ումերով

Ռուսաստանի հետ քննարկվել են հրադադարի և հումանիտար հարցեր. Ումերով


Ստամբուլում կայացած բանակցություններից հետո հայտարարություն է արել Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ քննարկվել են հրադադարի ու հումանիտար հարցեր, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով հնարավոր հանդիպումը, հայտնում է Европейская правда-ն։

Ումերովը թվարկել է ուկրաինա-ռուսական բանակցությունների օրակարգի երեք կետ՝ «առաջին՝ հրադադար, երկրորդ՝ գերիների փոխանակում և երրորդ՝ ղեկավարների  մակարդակով հնարավոր հանդիպում»։

«Արդյունքում մենք համաձայնեցինք «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով փոխանակմանը»,- ասել է նախարարը և հավելել, որ ուկրաինական կողմը կշարունակի աշխատել փոխանակումն իրականացնելու ուղղությամբ և միայն դրանից հետո կտեղեկացնի հետագա քայլերի մասին։