Ադիգենիում Արալ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված 15-ամյա տղան մահացել է։
Իրար են բախվել են բեռնատար և միկրոավտոբուս։ Մահացածը «Զարզմա ակադեմիա» ֆուտբոլային թիմի անդամ էր։ Ֆուտբոլային թիմի երեխաները մարզումից հետո տուն էին վերադառնում։
«Մոտ 10 երեխա է բերվել։ Մեկը՝ 15 տարեկան, կենսական նշաններ չի ունեցել։ Մյուս երեխաներից ոչ մեկը ցավ չի զգում», — ասել է Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի կլինիկական ղեկավար Վախթանգ Շալամբերիձեն։
Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով։