Ախալցխայում վերանորոգում են վնասված ճաղավանդակները

Ախալցխայում վերանորոգում են  վնասված ճաղավանդակները

 

Ախալցխայի կենտրոնական փողոցներում  սկսվել է ջրանցքի վրայի վնասված ճաղավանդակների վերանորոգումը։
Ճանապարհին կոտրված երկաթե կոնստրուկցիաները հատուկ խնդիրներ են առաջացնում վարորդների համար։ հաճախ անվադողերը ընկնում են ջրահեռացման ջրանցքի մեջ և վնասում մեքենան։

Վտանգից խուսափելու համար քաղաքացիները  վնասված տարածքում ամրացնում են ծառի ճյուղեր, որպեսզի  նախապես զգուշացնեն վարորդներին։