Headlines

Ախալցխայում տեղի ունեցավ Վրաստանի մոտոսպորտի առաջնությունը

Ախալցխայում տեղի ունեցավ Վրաստանի մոտոսպորտի  առաջնությունը

Վրաստանի մոտոսպորտի առաջնությունը տեղի ունեցավ Ախալցխա քաղաքում՝ Ախալցխայի քաղաքապետարանի և Վրաստանի մոտոսպորտի ազգային ֆեդերացիայի աջակցությամբ։
Մրցույթը կազմակերպվել էր «Castel Riders» մոտոկումբը։ Մրցաշարին մասնակցել են տարբեր շրջաններից մինչև 35 մարզիկներ։

Հայտնի դարձան հաղթողները, որոնց թվում Ախալցխայի մարզիկները հաջողությամբ մրցեցին և զբաղեցրին հետևյալ մրցանակային տեղերը.
Իլիա Մանվելիշվիլին «Միջին» կատեգորիայում գրավեց առաջին տեղը, Արթուր Բալասանյանը՝ երկրորդը։

«Հոբբի» կատեգորիայում առաջին տեղը գրավեց Էդուարդ Մանուկյանը, իսկ երկրորդ տեղը՝ Գիորգի Ճալիձեն։
Հաղթող մարզիկներին շնորհվեցին մեդալներ, գավաթներ, վկայականներ և դրամական մրցանակներ։