Ախալցխայում 13-ամյա տղան ենթարկվել է վրաերթի

Ախալցխայում 13-ամյա տղան ենթարկվել է  վրաերթի

Ախալցխայում՝ «Տավառնի» թաղամասում , 13-ամյա տղայի վրաերթի է ենթարկել մեքենան։ Վիրավորը տեղափոխվել  է «Իմեդի» կլինիկա։ Բժշկական հաստատությունից հայտնում են, որ հիվանդին տեղափոխում են Թբիլիսի։

«Նա գտնվում է ծանր վիճակում, կան պոլիտրավմայի նշաններ, այժմ նրան  տեղափոխում են Թբիլիսի», — ասում է  բժշկական հաստատության կլինիկական ղեկավար Մզիա Կակոշվիլին։

Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով։ Խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտմանը, որը առաջացրել է առողջության ոչ ծանր վնաս։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա։