Ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ Ախալքալաքի քաղաքապետի ծրագրի շրջանակներում մոնիցիպալիտետի գյուղերի և քաղաքի դպրոցներում կատարվեց առաջին դասարան հաճախող սոցիալապես անապահով և կարիքավոր երեխաներին պայուսակի և գրենական պիտույքների նվիրատվություն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փողքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը քաղաքապետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Օլգա Մելիքիձեի հետ հանդիպեցին հանրային դպրոցների աշակերտների հետ։ Այս ծրագրում ներգրավվեցին 98 սոցիալապես անապահով և կարիքավոր առաջին դասարանցի։