Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջերս սրված լարվածության ֆոնին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են իրար՝ միայն ձեռքսեղմումով: Երկու երկրի ղեկավարները չեն զրուցել, սեպտեմբերի 1-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախագահներն առանձին հանդիպում ևս չեն անցկացրել:
Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Պուտինը և Ալիևը չեն բանակցել: «Այս անգամ բովանդակալից որևէ շփում չի եղել»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահը «Ալ Արաբիայի» հետ զրույցում մեկնաբանել էր Ազալ ավիաընկերության քաղաքացիական ինքնաթիռի խոցումը, նշել, որ դա ռուսական կողմի սխալի հետևանքն է եղել: «Իսկ միջադեպին ռուս պաշտոնյաների արձագանքը մեծ հիասթափություն է առաջացնում»,- ընդգծել է Իլհամ Ալիևը: Նա դժգոհել է, որ այնուհետև Ռուսաստանում գտնվող ադրբեջանցիների նկատմամբ բռնություն է կիրառվել։
«Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի որևէ դրսևորում»,- նշել է Ալիևը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով