ՌԴ նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում. Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահի հետ երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում. Նիկոլ Փաշինյան


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում հրավիրված ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Նրա խոսքով՝ կան գործընկերներ, որոնք կարծում են, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:

«Գործընկերները գուցե ունեն նաև որոշակի հիմնավորումներ, մասնավորապես՝ ռուսական որոշ հեռուստաալիքներ կամ առանձին խոսնակներ, բանախոսներ այդպիսի տրամաբանություն զարգացնում են, բայց ես այդ տրամաբանությամբ չեմ դիտարկում ՀՀ-ՌԴ հարաբերությունները: 

Ես շատ բարձր եմ գնահատում դա: Եվ ես ասում եմ դա մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին: ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որը մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, և շատ կարևոր է: Նաև՝ ՌԴ կառավարության խորհրդի նախագահի հետ: 

Այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ մենք կշարունակենք առաջնորդվել: Եվ ես կարծում եմ, որ իսկապես տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար ու կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում:

Իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրների, որոնք, թվում էր, որ կարող է բարդություններ առաջացնեն, մենք գտել ենք, գտնում ենք ու կգտնենք լուծումներ»,- նշեց վարչապետը: 

Նրա խոսքով՝ շատ էական է այն անձնական փոխվստահությունը, որ մենք ունենք ՌԴ գործընկերների հետ, միաժամանակ նշեց՝ թե՛ հանրության մեջ, թե՛ քաղաքական շրջանակներում կան քննարկումներ, գործընկերներից շատերը հստակ արտահայտվում են, որոնց համար ունեն հիմնավորումներ:

«Բայց ես դա համարում եմ պրոցես, տրանսֆորմացիայի մաս: Եվ իմ կարծիքով՝ այդ տրանսֆորմացիայի մեջ դրականը անգամներով ավելի էական է, քան բացասականը: Այսօրվա ուղերձի առանցքային իմասնտներից այն է, որ ես և մենք կենտրոնանալու ենք դրականի վրա և փորձելու ենք զարգացնել դրականը»,- ասաց վարչապետը:

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով