Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմին և ծխական համայնքներին, ինչպես նաև Վրաստանի հայ քաղաքացիներին Սուրբ Աստվածածնի ծննդյան առթիվ։
Կրոնական հարցերի պետական գործակալության տվյալներով՝ Հայ եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը։
«Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան օրը։ Աստվածածինը ծնվել է Նազարեթում։ Մարիամը ընտրյալն էր, որին Աստված շնորհեց Աստծո մայր լինելու շնորհը՝ իր առաքինությունների և արժանապատվության համար», — նշվում է Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալության տեղեկատվության մեջ։