Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ վարչապետը շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի վրաց-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերային հարաբերությունները։