Սեպտեմբերի 15-ին՝ Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելեց Թբիլիսիի հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ թիվ 104 և թիվ 103 հայկական բաժինները։
Դեսպանը ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց ուսումնական հաստատությունների աշակերտներին, ղեկավարությանը և մանկավարժներին։ Նա բարի ճանապարհ մաղթեց, մասնավորապես՝ առաջին դասարանցիներին, որոնց ներկայությամբ նա համաձայնեց հայկական դպրոցների գոյության և դրանց առանձնահատուկ կամրջող դերի մասին ապագայում՝ հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման գործում։
Երեխաները խորհրդանշական նվերներ ստացան Վրաստանում ՀՀ դեսպանության անունից։