Ախալցխայի մունիցիպալիտետում մեկնարկել է  «Անձնական օգնականի ծրագիր»  ծառայություն

Ախալցխայի մունիցիպալիտետում մեկնարկել է  «Անձնական օգնականի ծրագիր»  ծառայություն

Ախալցխայի մունիցիպալիտետում մեկնարկել է նոր ծառայություն՝ «Անձնական օգնականի ծրագիր»։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքին և ինտեգրմանը հասարակությանը՝ անձնական օգնականի միջոցով։ Անձնական օգնականի ծառայությունը նպատակ ունի աջակցել ծառայություն ստացողին սեփական կյանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, անկախության մակարդակը բարձրացնելու և հասարակական ակտիվությամբ զբաղվելու հարցում։ Այս նպատակով, անձնական օգնականի ծառայությունը, կախված ծառայություն ստացողի անհատական ​​կարիքներից…

Read More
Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակա ռազմավարություններից մեկն է. նախարարը՝ ԲԿ-ների ղեկավարներին

Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակա ռազմավարություններից մեկն է. նախարարը՝ ԲԿ-ների ղեկավարներին

Մարզային բժշկական կենտրոնների ղեկավարների հետ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ հանդիպել է Վայոց ձորում: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։     Նախարարի հետ հանդիպման հիմնական թեման եղել է 2025 թվականի առաջին կիսամյակի ամփոփումը, այնուհետև առաջնահերթությունների դասակարգումն ու հաջորդ տարվա ծրագրերի պլանավորումը։ Բուժկենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրականացված ծրագրերն ու առկա խնդիրները:     «Առողջապահության…

Read More
Իլոն Մասկը Սպիտակ տանը չի մասնակցել ԱՄՆ տեխնոլոգիական ղեկավարների հետ նախագահի ընթրիքին. Euronews

Իլոն Մասկը Սպիտակ տանը չի մասնակցել ԱՄՆ տեխնոլոգիական ղեկավարների հետ նախագահի ընթրիքին. Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ քննարկելու ներքին ներդրումները և հետագա զարգացման հնարավորությունները: Իլոն Մասկը Սպիտակ տան ընթրիքին չի մասնակցել։ Մասկը, որը նախկինում Թրամփի մտերիմ դաշնակիցն էր և ղեկավարում էր դաշնային ծախսերը կրճատելու համար նախատեսված նոր կառավարական գործակալությունը, ավելի ուշ ասել է, որ իրեն նույնպես հրավիրել են ընթրիքի, բայց չի…

Read More
ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրների համար նախատեսված պաշտպանական օգնության ծրագրերը. FT

ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրների համար նախատեսված պաշտպանական օգնության ծրագրերը. FT

Միացյալ Նահանգները սկսում է աստիճանաբար դադարեցնել Ռուսաստանին սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրների համար նախատեսված անվտանգության օգնության ծրագրերը՝ հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հրապարակման համաձայն՝ անցյալ շաբաթ Պենտագոնի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին տեղեկացրել են, որ Վաշինգտոնն այլևս չի ֆինանսավորի տարածաշրջանում բանակների պատրաստման և զինման նախագծերը։ Որոշումը կազդի այն երկրների վրա, որոնք, ինչպես գրում է…

Read More
Բաքուն ներկայացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառի վերաբերյալ իր դիրքորոշումը

Բաքուն ներկայացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառի վերաբերյալ իր դիրքորոշումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը սխալմամբ Ադրբեջանում 13 ռուս քաղաքացու ձերբակալությունը ներկայացնում է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ և նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման»։ «Հայտնի է, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հարձակման հետևանքով խոցված AZAL ինքնաթիռի կործանմամբ և ռուս պաշտոնյաների հետագա վարքագծով։ Լարվածության լրացուցիչ աղբյուր են…

Read More
Պորտուգալիան սուգ է հայտարարել ճոպանուղու վթարի 16 զոհի համար.BBC

Պորտուգալիան սուգ է հայտարարել ճոպանուղու վթարի 16 զոհի համար.BBC

Լիսաբոնի կենտրոնում զբոսաշրջիկների շրջանում հայտնի «Գլորիա» ճոպանուղու ռելսերից վագոնի դուրս գալու հետևանքով 16 մարդ Է զոհվել, ավելի քան 20-ը՝ տուժել: Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվածների թվում են Կանադայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Իսպանիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի քաղաքացիներ՝ հայտնում է BBC-ն: Վիրավորների թվում կա երեք տարեկան երեխա և 24-65 տարեկան 19 մարդ՝ 12 կին և…

Read More
Կրեմլն արձագանքել է պատերազմից հետո Ուկրաինայում միջազգային ուժեր տեղակայելու որոշմանը

Կրեմլն արձագանքել է պատերազմից հետո Ուկրաինայում միջազգային ուժեր տեղակայելու որոշմանը

Ուկրաինայի անվտանգությունը չեն կարող ապահովել օտարերկրյա ռազմական զորակազմերը, դա ձեռնտու չէ Ռուսաստանին: Ուկրաինայում Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա զորակազմերի ներկայությունը վտանգավոր է: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, մեկնաբանելով Ուկրաինայում օտարերկրյա զորախմբի տեղակայման հնարավորությունը, ասել է, որ երկարաժամկետ խաղաղության հասնելու դեպքում Ուկրաինայի…

Read More
Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանին գազի դեֆիցիտ է սպառնում. MT

Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանին գազի դեֆիցիտ է սպառնում. MT

Ունենալով աշխարհի խոշորագույն գազի պաշարները՝ ավելի քան 60 տրիլիոն խորանարդ մետր ծավալով, Ռուսաստանը կարող է բախվել գազի դեֆիցիտի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է The Moscow Times-ը։ Գազի հնարավոր դեֆիցիտի հետ կապված Պուտինն առաջարկել է անցնել ածուխի օգտագործման, որի պաշարները, նրա խոսքով, «կբավականացնեն գրեթե հազար տարի»:…

Read More
Արևմտյան 26 երկիր պարտավորվել է հրադադարից հետո ուժեր տեղակայել Ուկրաինայում

Արևմտյան 26 երկիր պարտավորվել է հրադադարից հետո ուժեր տեղակայել Ուկրաինայում

Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Օրակարգում են եղել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքները, հակառուսական պատժամիջոցները և գերիների վերադարձի հարցը: Զելենսկու խոսքով՝ քննարկել են Կիևին աջակցող երկրների պատրաստակամությունը՝ նպաստելու ցամաքում, ծովում, օդում և այլ ոլորտներում Ուկրաինայի անվտանգությանը։ «Ուժեղ բանակը կլինի մեր անվտանգության հիմնական երաշխիքը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։…

Read More
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերի հարցում. Գրոնո

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղությանն ուղղված կոնկրետ քայլերի հարցում. Գրոնո

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է իր այցը Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին կարևոր և բովանդակալից քննարկումների համար: «Դրանք կենտրոնացած էին Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա՝ ընդգծելով հաղորդակցության հարցերը, հնարավոր ապագա միջսահմանային համագործակցությունը և տարածաշրջանի բացվելը՝ ի շահ խաղաղության, ինչպես նաև Վաշինգտոնի պատմական համաձայնագրերից հետո հաշտեցման ջանքերը»,-…

Read More