Լեհաստանը լիովին կփակի Բելառուսի հետ սահմանը՝ ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով. DW
Ռուս-բելառուսական համատեղ «Արևմուտք-2025» զորավարժություններն անցկացվելու են սեպտեմբերի 12-16-ը՝ Լեհաստանի սահմանի մոտ։ Ծրագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է միջուկային զենքի և «Օրեշնիկ» նոր հրթիռային համակարգի գործնական կիրառում՝ հայտնել է DW-ն։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զորավարժություններն անվանել է «ագրեսիվ իրենց ռազմական դոկտրինի առումով» և ընդգծել, որ դրանք ստեղծում են Սուվալկի միջանցքի գրավման իմիտացիա: Սուվալկի միջանցքը Լեհաստանի…
