Ախալցխայում անցկացվեց հանդիպում  պետական ​​դրամաշնորհ ստացող ուսանողների հետ

Ախալցխայում անցկացվեց հանդիպում պետական ​​դրամաշնորհ ստացող ուսանողների հետ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետեր Իրակլի Լազարաշվիլին և Գոչա Քիմաձեն, նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպեցին տարածաշրջանի ուսանողների հետ, ովքեր ստացել էին 100% պետական ​​դրամաշնորհներ: Հանդիպման ավարտին ուսանողներին հանձնվեցին շնորհակալագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի պետական ​​և մասնավոր դպրոցներում վերսկսվեցին ուսումնական աշխատանքները

Ախալցխայի մունիցիպալիտետի պետական ​​և մասնավոր դպրոցներում վերսկսվեցին ուսումնական աշխատանքները

Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի պետական ​​և մասնավոր դպրոցներում վերսկսվեցին ուսումնական աշխատանքները: Տեղական ինքնակառավարման և կրթական ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչները շնորհավորեցին աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Քաղաքապետարանի մշակույթի ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն այցելեց Ախալցխայի թիվ 1 հանրային դպրոց: Նա այս տարի առաջին անգամ դպրոցի դռները մտնող առաջին դասարանցիներին մաղթեց հաջողություններ կյանքի նոր և հետաքրքիր…

Read More
Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարը շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարը շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ «Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Այս օրը իսկապես յուրահատուկ է. մեր փոքրիկները՝ առաջին դասարանցիները, առաջին անգամ կմտնեն դպրոցի դռները, իսկ աշակերտներն ու ուսուցիչները կվերադառնան…

Read More
Լոնդոն այցի ժամանակ Թրամփին կհսկեն հեծյալ ոստիկանությունն ու ԱԹՍ-ները. NYT

Լոնդոն այցի ժամանակ Թրամփին կհսկեն հեծյալ ոստիկանությունն ու ԱԹՍ-ները. NYT

Բրիտանիայի իշխանությունները 2023 թվականին Չառլզ III թագավորի թագադրումից ի վեր ամենախոշոր գործողությունն են իրականացնում, որը նախատեսված է ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առավելագույն անվտանգությունն այս շաբաթ Միացյալ Թագավորություն կատարելիք նրա այցի ընթացքում, հաղորդում է ամերիկյան The New York Times թերթը: Թրամփի անվտանգությունն ապահովելու համար բրիտանական հետախուզական գործակալությունները կներգրավեն անօդաչու թռչող սարքեր, դիպուկահարներ, հեծյալ ոստիկաններ և…

Read More
Թրամփը կոչ է արել Իսրայելին զգույշ լինել Կատարի հարցում

Թրամփը կոչ է արել Իսրայելին զգույշ լինել Կատարի հարցում

Իսրայելը պետք է զգույշ լինի Կատարի հարցում՝ երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ, որ նրանք շատ-շատ զգույշ լինեն: Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ, բայց Կատարը միշտ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ուղերձ ունի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կապված…

Read More
Սեբաստիան Լըկորնյուն ֆրանսիացիներին խոստացել է պահպանել պետական երկու տոնը. Euronews

Սեբաստիան Լըկորնյուն ֆրանսիացիներին խոստացել է պահպանել պետական երկու տոնը. Euronews

Ֆրանսիայի նոր վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ հրաժարվում է երկու պետական ​​տոների (Մայիսի 8-ի և Սուրբ Զատկի երկուշաբթի) վերացումից, որոնք նախատեսել էր իր նախորդը՝ Ֆրանսուա Բայրուն՝ որպես պակասուրդը կրճատելու բյուջետային միջոցառումների մաս։ Լըկորնյուին հանձնարարված է խորհրդակցել քաղաքական ուժերի հետ՝ կառավարություն ձևավորելուց առաջ և մշակել 2026 թվականի բյուջեն, որը, հավանաբար, կընդունվի երեք դաշինքի բաժանված խորհրդարանի…

Read More
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին

Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշիի նավթավերամշակման գործարանը դարձել է ռուսական նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հերթական թիրախը, որը, ըստ Կիևի, Կրեմլն օգտագործում է Ուկրաինայում պատերազմը ֆինանսավորելու համար։ Ռուսական նավթային հսկա «Սուրգուտնեֆտեգազի» շահագործած օբյեկտը տարեկան արտադրում է մոտ 18…

Read More
Գերմանիան Լեհաստանին առաջարկում է անվտանգության երաշխիքներ՝ փոխհատուցման փոխարեն

Գերմանիան Լեհաստանին առաջարկում է անվտանգության երաշխիքներ՝ փոխհատուցման փոխարեն

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու` Բեռլին այցից առաջ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Կնուտ Աբրահամը կրկին մերժել է Գերմանիային ուղղված փոխհատուցում վճարելու կոչերը։ Փոխարենը, Բեռլինը կարող է Վարշավային տրամադրել անվտանգության երաշխիքներ: Առաջարկը նա արել է Redaktionsnetzwerk Deutschland պարբերականի հետ հարցազրույցում։ Գերմանիան և Լեհաստանը «միմյանց կողքին են», և Գերմանիայի կառավարությունը պետք է հաստատի դա «ռազմական և ֆինանսական առումով», —…

Read More
Ինչն է խանգարում Պուտին-Զելենսկի երխոսությանը. Թրամփը կարծում է՝ բանակցային գործընթացն անձամբ է ղեկավարելու

Ինչն է խանգարում Պուտին-Զելենսկի երխոսությանը. Թրամփը կարծում է՝ բանակցային գործընթացն անձամբ է ղեկավարելու

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին «այնքան են ատում միմյանց», որ դա խանգարում է երկխոսությանը: Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   «Նրանք այնքան են ատում միմյանց, որ հազիվ են կարողանում խոսել, նրանք անկարող են միմյանց հետ խոսել»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով եռակողմ հանդիպման հնարավորությունը, որի մասին նախկինում հայտարարել…

Read More
Մադրիդի բարերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ

Մադրիդի բարերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 25 մարդ

Մադրիդի Պուենտե-դե-Վալյեկաս շրջանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ։ Նրանցից երեքը գտնվում է ծանր վիճակում։ Պայթյունից վնասվել է ոչ միայն բարը, այլև վերևում գտնվող բնակելի տարածքը։ Փրկարարները տարածքը մաքրում են ձեռքով՝ շենքի փխրուն վիճակի պատճառով։ Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն նախնական վարկածով՝ տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Նյութերը…

Read More
Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնում հակամիգրանտական երթի ընթացքում ձերբակալվել է ինը մարդ

Լոնդոնի կենտրոնում սեպտեմբերի 13-ին տեղի է ունենում զանգվածային ցույց, որը կազմակերպել է ակտիվիստ Թոմմի Ռոբինսոնը (իրական անունը՝ Սթիվեն Յաքսլի-Լեննոն)։ Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում: «Միացնենք Թագավորությունը» (Unite The Kingdom) երթին, ըստ բրիտանական ոստիկանության, մասնակցել է մոտ 110 հազար մարդ, սակայն կազմակերպիչները պնդում են, թե միլիոնավոր մարդիկ…

Read More