ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը խոչընդոտող բանաձևը

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը խոչընդոտող բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը, որը նախատեսել է արգելափակել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որոնք չեղարկվել էին 2015 թվականին՝ կապված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքման հետ: 4 երկիր քվեարկել է բանաձևի օգտին, 9-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ։ Ընդունման համար անհրաժեշտ է եղել 9 ձայն։ Քվեարկությունից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին…

Read More
Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է առափնյա շրջաններին

Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է առափնյա շրջաններին

Թուրքիայի Անթալիա նահանգում ափին մոտեցող անտառային հրդեհի պատճառով արդեն տարհանվել են 150 տան բնակիչներ, հայտնել են տեղական իշխանությունները։ Հրդեհը բռնկվել է Ալանիա հանգստավայրի մերձակայքի Ալիեֆենդի շրջանում ուրբաթ երեկոյան, և այդ տարածքում գտնվող 100 տան բնակիչ տարհանվել է։ Ալանիայի քաղաքապետը հայտնել է, որ տուժածներ չկան։ ՌԻԱ Նովոստին էլ հաղորդել է, որ անտառային հրդեհն առայժմ գտնվում է…

Read More
Վենետիկի քաղաքային խորհուրդը 2026 թվականին կվերականգնի քաղաք մեկօրյա ուղեվճարը

Վենետիկի քաղաքային խորհուրդը 2026 թվականին կվերականգնի քաղաք մեկօրյա ուղեվճարը

Վենետիկի քաղաքային խորհուրդը հաստատել է, որ 2026 թվականին կվերականգնվի 2024 թվականի ամռանը ներդրված մեկ օրով այցելող զբոսաշրջիկներից գանձվող վճարը: Ընդ որում՝ տարվա ընթացքում օրերի քանակը, որոնց ընթացքում կգործի վճարը, 2025-ի 54-ից կհասցվի 60-ի։ 2026 թվականին մեկօրյա զբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել ապրիլին, մայիսին, հունիսին և հուլիսին: Ինչպես 2025-ին, ցերեկային ուղեվարձը կգործի պիկ ժամերին՝ ժամը 8:30-ից մինչև…

Read More
Ուկրաինացիները հարվածում են Ռուսաստանի նավթարդյունաբերությանը. Euronews

Ուկրաինացիները հարվածում են Ռուսաստանի նավթարդյունաբերությանը. Euronews

Հինգշաբթի երեկոյան Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական գործարաններից մեկին Բաշկորտոստանի Հանրապետությունում, որը գտնվում է Ուկրաինայի ռազմաճակատից 1300 կմ հեռու՝ գրում է Euronews-ը։ Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերը հայտնել են նաև Վոլգոգրադի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին հարվածի մասին, որը ռազմաճակատից մոտ 450 կմ է հեռու։ Այն կարևոր դեր է խաղում ռուսական բանակին վառելիք մատակարարելու…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան կրկին աճյունների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին աճյունների փոխանակում են իրականացրել

Ուկրաինան հինգշաբթի Ռուսաստանից ստացել է 1000 աճյուն, որոնք, Մոսկվայի պնդմամբ, զոհված ուկրաինացի զինվորների դիակներ են, հաղորդում է կառավարական գործակալությունը։ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 24 ռուս զինծառայողի դի։ Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպը համակարգող շտաբը հայտարարել է, որ պաշտոնյաները «կանցկացնեն բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները՝ վերադարձված դիակները նույնականացնելու համար»։ Ուկրաինան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը հանձնել է սեփական…

Read More
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ քննարկել է Պուտինի վրա ճնշում գործադրելու հարցը

Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ քննարկել է Պուտինի վրա ճնշում գործադրելու հարցը

Մեծ Բրիտանիա կատարած իր պետական ​​այցի վերջին օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նրանց բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Ուկրաինայում պատերազմի դադարեցումն է եղել՝ գրում է BBC-ն: Նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։…

Read More
Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ ԱԽ-ի՝ Գազայի վերաբերյալ բանաձևի նկատմամբ

Միացյալ Նահանգները կրկին վետո է կիրառել ՄԱԿ ԱԽ-ի՝ Գազայի վերաբերյալ բանաձևի նկատմամբ

Միացյալ Նահանգները վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի նկատմամբ, որը պահանջել է «անհապաղ, անվերապահ և մշտական» հրադադար հաստատել Գազայի հատվածում, ինչպես նաև վերացնել Իսրայելի կողմից պաղեստինյան այդ տարածաշրջան մարդասիրական օգնություն հասցնելու բոլոր սահմանափակումները: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հավելելով, որ վեցերորդ անգամ է Վաշինգտոնը վետո կիրառում նման փաստաթղթի նկատմամբ։ «Միացյալ Նահանգները մերժում է…

Read More
Թրամփն առաջարկել է իրեն քննադատող հեռուստաալիքներին զրկել լիցենզիայից. BBC

Թրամփն առաջարկել է իրեն քննադատող հեռուստաալիքներին զրկել լիցենզիայից. BBC

Ջիմի Քիմելի երեկոյան հաղորդումը ABC-ի եթերից հանելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իրեն քննադատող հեռուստաընկերություններին ընդհանրապես զրկել լիցենզիայից՝ հայտնում է BBC-ն։ «Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ հեռուստաընկերությունների 97 տոկոսն ինձ դեմ է եղել, բայց միևնույն է, ես հաղթեցի, ընդ որում՝ հեշտությամբ, բոլոր յոթ տատանվող նահանգում»,- ասել Է Թրամփը լրագրողներին։ ABC հեռուստաալիքը, որը…

Read More
Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են ստեղծել ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խումբ

Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են ստեղծել ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խումբ

Ուկրաինան և Լեհաստանը պայմանավորվել են ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խումբ: Համապատասխան համաձայնությունը կնքվել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի՝ Կիև այցի ընթացքում:   Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը հայտարարել է, որ աշխատանքային խումբը կդառնա հարթակ՝ համատեղ նախաձեռնությունների համակարգման և մշակման համար, ինչպես նաև կկենտրոնանա համատեղ ուսումնական ծրագրերի վրա:  Նյութերը գեներացվում…

Read More