Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչել խորհրդարանի ընտրության արդյունքները
Քիշնևի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունը կամ դրանց արդյունքները և այժմ սպասում են Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը, որը կհաստատի ընտրության արդյունքները։ «Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հանգստություն և գործել օրենքի շրջանակներում։ Խուսափեք սադրանքներից և հրահրողներից»,- մասնակիցներին դիմել է Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։ Նրա խոսքով՝…
