Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի պետական և մասնավոր դպրոցներում վերսկսվեցին ուսումնական աշխատանքները: Տեղական ինքնակառավարման և կրթական ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչները շնորհավորեցին աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
Քաղաքապետարանի մշակույթի ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն այցելեց Ախալցխայի թիվ 1 հանրային դպրոց: Նա այս տարի առաջին անգամ դպրոցի դռները մտնող առաջին դասարանցիներին մաղթեց հաջողություններ կյանքի նոր և հետաքրքիր փուլում և հանձնեց քաղաքապետարանի նվերները:
Հատկանշական է, որ մունիցիպալիտետի բոլոր 39 պետական և մասնավոր դպրոցների 535 առաջին դասարանցիներ, Կրթության նախարարության նվերներից՝ դասագրքերից և նեթբուքերից բացի, քաղաքապետարանից ստացան նաև դպրոցական գրենական պիտույքների հավաքածուներ:
Ախալցխայի մունիցիպալիտետի պետական և մասնավոր դպրոցներում վերսկսվեցին ուսումնական աշխատանքները
