Վարչապետն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

Վարչապետն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի բարեկամ ժողովրդին Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Անկախության տարիների ընթացքում Ղրղզստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Լիահույս եմ, որ մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը հետայսու ևս ամուր հիմք կծառայեն Երևանի և Բիշքեկի միջև փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացման համար՝ բարձրացնելով այն որակապես նոր մակարդակի:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի նպաստ Ղրղզստանի բարեկամ ժողովրդի բարօրության և խաղաղության»:

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով