Վրաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Կուրտոյի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ վարչապետը շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական ​​առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի վրաց-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերային հարաբերությունները։