Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական դպրոց։
Ընթացիկ աշխատանքները տեղում ուսումնասիրել են Սամցխե-Ջավախեթի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, նրա տեղակալներ Գիորգի Քոչիաշվիլին և Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։
Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջեից՝ ընդհանուր առմամբ 3,587,156 լարի արժողությամբ։
