Բորժոմիի քաղաքապետարանի և «Արտադրիր Վրաստանում» գործակալության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային խորհրդատվական կենտրոնի կողմից կազմակերպված մունիցիպալիտետի վարչական շենքում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում։
Հանդիպման նպատակն է տեղացի ձեռնարկատերերին տեղեկացնել «Արտադրիր Վրաստանում» ՀԻՄ-ի կողմից իրականացվող բիզնեսի աջակցության նախագծերի և ծառայությունների մասին։
Այս միջոցառումը կարևոր հարթակ է այն ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունը, հաստատել նոր գործընկերություններ և օգտվել պետական աջակցության հնարավորություններից՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։
