Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վակո Ավալիանիի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի նորանշանակ դեսպան Վակո Ավալիանիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Բերաիայի և Քաթարի Պետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարլամ Ավալիանիի հետ։

Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

«Իրակլի Բերաիան երկար տարիներ եղել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում խորհրդարանական պատվիրակության ղեկավար։ Իրակլի Բերաիան տարբեր ժամանակներում զբաղեցրել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարության ազգային ներդրումային գործակալության տնօրենի և Ներքին գործերի նախարարության բարեփոխումների և զարգացման գործակալության տնօրենի պաշտոնները։

2021-2025 թվականներին Վարլամ Ավալիանին եղել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը և մի քանի մեդիա հարթակներ միավորող մեդիա հոլդինգի գլխավոր տնօրենը, իսկ 2019-2021 թվականներին՝ «Ստուդիա Մաեստրո»-ի գործադիր տնօրենը։ «2014-2018 թվականներին նա աշխատել է որպես հաղորդակցության խորհրդատու խորհրդատվական ընկերություններում, իսկ 2012-2014 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդականի և տեղակալի պաշտոնները։ Վարլամ Ավալիանին 1999-2013 թվականներին լրագրող է եղել տարբեր հեռուստաընկերություններում», — ասվում է տեղեկատվության մեջ։