Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղություն և ներքաղաքական կայունություն-Վահագն Խաչատուրյանը Վրաստան այցի ժամանակ

Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղություն և ներքաղաքական կայունություն-Վահագն Խաչատուրյանը Վրաստան այցի ժամանակ

Մենք անում ենք ամեն ինչ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար։ Վստահ եղեք, որ հայկական կողմի վերաբերմունքում և մոտեցումներում որևէ փոփոխություն չի լինի,- այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ անձնական հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Վրաստանի և Հայաստանի ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալը։

«Շատ շնորհակալություն Վրաստանի կառավարությանը ջերմ ընդունելության համար։ Ես ժամանեցի երեկ և այնպիսի տպավորություն ունեմ, որ միշտ այստեղ եմ եղել։ Սա պայմանավորված է մեզ ցուցաբերված ուշադրությամբ և այստեղ մեզ համար ստեղծված միջավայրով։ Վստահ եմ, որ սա նաև մեր երկրի վարչապետի և ձեր անձնական հարաբերություններով է պայմանավորված, հուսալի գործընկերությամբ, և վստահ եմ, որ բարձր մակարդակի հանդիպումները ամրապնդում են մեր հարաբերությունները և նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար։ Մենք ամեն ինչ անում ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար։ Վստահ եղեք, որ հայկական կողմի վերաբերմունքի և մոտեցումների մեջ որևէ փոփոխություն չի լինի։ Մեր ընդհանուր ցանկությունն է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ներքին քաղաքական կայունությունը։ Կարծում եմ, որ մեր բնակչությունը՝ թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում, կգնահատի կառավարությունների ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրների ինքնիշխանությանը և անկախությանը», — ասաց Վահագն Խաչատուրյանը։