Սամցխե-Ջավախքում կաքավներ են բաց թողնվել պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար

Սամցխե-Ջավախքում  կաքավներ են բաց թողնվել պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար

«Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը Սաչխերիի բուծման ֆերմայից 100 կաքավ է նվիրաբերել Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանին՝ տեղի պոպուլյացիան վերականգնելու և բազմացնելու համար: Թռչունները բաց են թողնվել Ախալքալաքի և Ախալցխայի մունիցիպալիտետներում:

Բացթողման գործընթացին մասնակցել են Սամցխե-Ջավախքի նահանգապետի աշխատակազմի ղեկավար Վախթանգ Մերաբիշվիլին, Ախալցխայի մունիցիպալ խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, փոխքաղաքապետ Նոդար Տատալիշվիլին և տուրիստական ​​​​կառավարման կազմակերպության ղեկավար Դավիթ Մումլաձեն: