«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում
Սիրելի՛ հայրենակիցներ,
նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (հասցեն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 15) դահլիճում կմեկնարկի «Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողովը:
Մի խումբ գիտնականներ հանդես կգան Վահան Տերյանի գործունեության բոլոր ոլորտներին առնչվող գիտական զեկուցումներով:
Մուտքն ազատ է: Ցանկացողներին սիրով կսպասենք:
Հ.գ. գիտաժողովը կազմակերպվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հկ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, գրականության ինստիտուտի մասնակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: