Իսրայելի ԱԳՆ-ն Նեթանյահուի ձերբակալման թուրքական օրդերը «PR քայլ» է անվանել
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը «հերթական PR քայլ» է անվանել Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և իսրայելցի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալը ՝ Գազայի հատվածում ցեղասպանության մեղադրանքով: Իսրայելի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Էրդողանի կառավարման օրոք Թուրքիայի դատական համակարգը «գործիք է դարձել քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և լրագրողներին, դատավորներին ու քաղաքապետներին ձերբակալելու համար»: Որպես…
