Ղազախստանը մտադիր է ավելացնել իր տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ուզբեկստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել է, որ Աստանան մտադիր է ավելացնել երկրի տարածքով դեպի Ուզբեկստան ռուսական գազի տարանցումը: «Ռուսաստան-Ղազախստան-Ուզբեկստան գազային նախագիծը հաջող արդյունքներ է ցույց տալիս։ Համատեղ ջանքերով մենք մտադիր ենք ավելացնել գազի տարանցման ծավալները»,- ասել է Տոկաևը, հավելել՝ Ղազախստանն ու Ուզբեկստանը լավ հեռանկարներ ունեն նավթի և ատոմային արդյունաբերության ոլորտում…
