Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ ինտենսիվացնելու խաղաղության շուրջ բանակցությունները
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումները: «Պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները, մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը՝ վերջ տալու պատերազմին»,- մանրամասնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ աշխատում են նաև գերիների փոխանակումը վերսկսելու ուղղությամբ: …
