Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» թայֆունից երկու մարդ է զոհվել, ավելի քան 1 միլիոնը՝ տարհանվել
«Ֆունգ Վոնգ» թայֆունը Ֆիլիպիններում երկու մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորել է, երկուշաբթի հաղորդել է Channel News Asia-ն։ Ջրհեղեղների և սողանքների վտանգի տակ գտնվող տարածքներից փրկարարները տարհանել են ավելի քան 1 միլիոն մարդու: Լուսոն կղզում, որտեղ գտնվում է մայրաքաղաք Մանիլան, երկուշաբթի փակվել են դպրոցներն ու կառավարական գրասենյակները։ PhilStar-ի տվյալներով՝ երկրի մոտ 200 նավահանգիստ դադարեցրել…
