Դեմոկրատները հաղթել են Նյու Ջերսիի և Վիրջինիայի ընտրություններում

Դեմոկրատները հաղթել են Նյու Ջերսիի և Վիրջինիայի ընտրություններում

Նոյեմբերի 4-ին դեմոկրատները համոզիչ հաղթանակներ են տարել երեք խոշոր ընտրությունում՝ կուսակցության առաջին նշանակալի հաջողությունները հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադառնալուց հետո: «Այդ արդյունքները թուլացած կուսակցությանը նոր թափ և վստահություն են հաղորդում 2026 թվականի Կոնգրեսի ընտրությունից առաջ»,- գրում է Reuters-ը։ Նյու Յորքում 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է քաղաքապետի ընտրությունում՝ ավարտելով իր արագ վերելքը քիչ…

Read More
Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն

Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն

Այսօր Ախալցխայի թիվ 2 մանկապարտեզում անցկացվեց աշնանային փառատոն երեխաների և ծնողների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկայացվեցին Վրաստանի շրջանները իրենց ավանդույթներով, երաժշտական ​​համարներով և աշնանային տարրերով զարդարված շքերթով։ Երեխաները իրենց ձեռքերով պատրաստեցին տարբեր ուտեստներ, չուրչխելի և խորհրդանշականորեն ներկայացրին բերքահավաքի տեսարան։ Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին և քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը և նախադպրոցական…

Read More
Թրամփը կարող է համոզել Օրբանին չեղարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքը. Atlantic Council

Թրամփը կարող է համոզել Օրբանին չեղարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքը. Atlantic Council

Atlantic Council-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի բոլոր լծակները՝ համոզելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հանել Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների հանդեպ կիրառած վետոն՝ տնտեսական կամ քաղաքական զիջումների դիմաց։ Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ, և Հունգարիային տնտեսական փլուզում է սպառնում։ Թրամփի հետ բանակցություններում վարչապետ Օրբանը նախատեսել է խնդրել ԱՄՆ…

Read More
ԵՄ 27 անդամ պետությունների առաջնորդները կոչ են արել Օրբանին վերացնել Ուկրաինայի նկատմամբ իր վետոն. Euronews

ԵՄ 27 անդամ պետությունների առաջնորդները կոչ են արել Օրբանին վերացնել Ուկրաինայի նկատմամբ իր վետոն. Euronews

Հունգարիան վետո է կիրառել Ուկրաինայի անդամակցության նկատմամբ, քանի որ Վիկտոր Օրբանի կառավարությունը կարծում է, որ դա սպառնալիք է Եվրոպայի համար, հայտնում է Euronews-ը։ Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է Հունգարիայի վետոն՝ այն անվանելով «կոնկրետ աջակցություն» Վլադիմիր Պուտինին:   Ուկրաինայի նախագահը պնդել է, որ իր երկիրը պաշտպանում է Եվրոպան Ռուսաստանից, հետևաբար, «Վիկտոր Օրբանը պետք…

Read More
2025-ին Ադրբեջանի նավթարդյունահանումը նախորդ տարվանից պակաս կլինի. կանխատեսումներ

2025-ին Ադրբեջանի նավթարդյունահանումը նախորդ տարվանից պակաս կլինի. կանխատեսումներ

Ըստ կանխատեսումների՝ 2025 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի 28,5 միլիոն տոննա, ինչը 2,1%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում արդյունահանվել է 20675700 տոննա նավթ և կոնդենսատ, ինչը 4,6%-ով պակաս է 2024 թվականի առաջին ինը ամիսների համեմատ։ 2024 թվականին նավթի արդյունահանումը կազմել է 29,1 միլիոն տոննա, ինչը 3.6%-ով ցածր է…

Read More
Հյուսիսային Կորեան ևս 5000 զինվոր է ուղարկում Ռուսաստան. Սեուլ

Հյուսիսային Կորեան ևս 5000 զինվոր է ուղարկում Ռուսաստան. Սեուլ

Փհենյանը 5000 հյուսիսկորեացի զինվոր է ուղարկվել Ռուսաստան՝ «ենթակառուցվածքների վերականգնմանը» մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին։ «Սեպտեմբերից ի վեր մոտավորապես 5000 հյուսիսկորեացի ռազմական շինարար աստիճանաբար տեղափոխվել է Ռուսաստան և, ինչպես սպասվում է, կմասնակցի ենթակառուցվածքների վերականգնմանը»,- հայտարարել է հարավկորեացի օրենսդիր Լի Սոնգ-Գվոնը։ Նա հավելել է, որ Սեուլը նաև…

Read More
Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի

Զոհրան Մամդանին հաղթել է. Նյու Յորքն առաջին անգամ մահմեդական քաղաքապետ ունի

Զոհրան Մամդանին նոյեմբերի 4-ին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությունում համոզիչ հաղթանակ է տարել՝ նախնական ոչ պաշտոնական արդյունքներով ստանալով ձայների 50,4 տոկոսը: Այդ մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Երկու այլ թեկնածու՝ հանրապետական ​​Քուրթիս Սլիվան և Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մասնակցել էր որպես անկախ թեկնածու, ստացել են ձայների,  համապատասխանաբար, 7,1 և 41,6 տոկոսը:   Նյու…

Read More
ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. հայտնի է 7 զոհի մասին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. հայտնի է 7 զոհի մասին

ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ Լուիսվիլի օդանավակայանից թռիչքից հետո MD-11 բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Աղետի վայրում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով հայտնի է եղել 11 տուժածի և 3 զոհի մասին: Ավելի ուշ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը սոցցանցի իր էջում գրել է, որ զոհերի թիվը հասել է 7-ի: Վթարի պաշտոնական պատճառը դեռևս պարզված չէ: Նյութերը…

Read More
Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում է ստացել սպորտում նվաճումների և բարեգործության համար

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում է ստացել սպորտում նվաճումների և բարեգործության համար

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը ասպետի կոչում է շնորհել Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին։ Նման կոչմանը նա արժանացել է սպորտում նշանակալի ձեռքբերումների և բարեգործական ակտիվ գործունեության համար: Այժմ նրան կդիմեն «Սըր», իսկ կնոջը՝ Վիկտորիային, «Լեդի»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 14-ին թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ 50-ամյա Բեքհեմին ներառել են պատվավոր պարգևների ցուցակում:…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Գազայում «Հայիթիի նման» առաքելություն ստեղծելու հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Գազայում «Հայիթիի նման» առաքելություն ստեղծելու հարցը

Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին է ներակայացրել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է Գազայի համար ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծել։ Reuters գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով լրամշակում են տեքստը: Հրապարակված մանրամասներից դատելով՝ առաջարկվող բանաձևը չի ենթադրում ՄԱԿ-ի դասական խաղաղապահ առաքելություն, այլ Անվտանգության խորհրդի մանդատ՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները» (այսինքն՝ ուժի…

Read More
Կանցլեր Մերցը մտադիր է մեկ միլիոն սիրիացի փախստականների արտաքսել երկրից

Կանցլեր Մերցը մտադիր է մեկ միլիոն սիրիացի փախստականների արտաքսել երկրից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: «Նրանց այստեղ մնալու ոչ մի հիմք չկա»,- ասել է նա և հավելել. «Ես նախագահ Ահմեդ ալ-Շարաային հրավիրել եմ Գերմանիա՝ քննարկելու, թե ինչպես լուծել խնդիրը: Երկրի վերականգնման համար կպահանջվեն բոլոր սիրիացիների ջանքերը»: Գերմանիայի կանցլերը նաև զգուշացրել է,…

Read More
Մասկը կանխատեսում է, որ սմարթֆոնները կդադարեն արտադրվել մինչև 2030 թվականը

Մասկը կանխատեսում է, որ սմարթֆոնները կդադարեն արտադրվել մինչև 2030 թվականը

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կանխատեսել է սմարթֆոնների դարաշրջանի ավարտը մինչև 2030 թվականը՝ արհեստական ​​բանականության գերակայության պատճառով: Նրա խոսքով՝ ավանդական սարքերը կփոխարինվեն արհեստական ​​բանականության վրա հիմնված լուծումներով: Մասկը պնդել է, որ ապագայում կանհետանան օպերացիոն համակարգերն ու հավելվածները, դրանք կփոխարինվեն հիմնականում արհեստական ​​բանականությամբ աշխատող էկրանով ու ձայնային սարքերով: Մասկը նախկինում բազմաթիվ հայտարարություններ է արել մարդկային կյանքում արհեստական…

Read More
ԵՄ-ն մտադիր է նոր երկրներ ընդունել «փորձաշրջանով»՝ առանց լիիրավ անդամակցության իրավունքի

ԵՄ-ն մտադիր է նոր երկրներ ընդունել «փորձաշրջանով»՝ առանց լիիրավ անդամակցության իրավունքի

Եվրահանձնաժողովն առաջարկում է «փորձաշրջանի» համակարգ ԵՄ նոր անդամ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մոլդովայի համար, ինչը ենթադրում է անդամակցություն սահմանափակ իրավունքներով։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ «ԵՄ նոր անդամները կարող են ընդունվել մի քանի տարվա փորձաշրջանով»,- գրել է եվրահանձնակատարը սոցիալական ցանցերում։ Նա բացատրել է, որ այդ ընթացքում նրանց իրավունքները կարող են…

Read More
Ախալցխայում ընթանում են կինոակումբի և մեդիա գրադարանի շինարարական աշխատանքներ

Ախալցխայում ընթանում են կինոակումբի և մեդիա գրադարանի շինարարական աշխատանքներ

Ախալցխայում, Ռուսթավելիի փողոցի վրա  կառուցվում է կինոակումբ և մեդիա գրադարան։ Այս շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, իրենց տեղակալների հետ միասին այցելել են տվյալ տարածք։ Նախագծի շրջանակներում կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխանող երկհարկանի շենք, որտեղ կկազմակերպվեն 250 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճ, կինոդահլիճ և մեդիա գրադարան։ Նախատեսվում են նաև…

Read More
Մենք այլընտրանք չունենք, պետք է բանակցենք Իսրայելի հետ. Ժոզեֆ Աուն

Մենք այլընտրանք չունենք, պետք է բանակցենք Իսրայելի հետ. Ժոզեֆ Աուն

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իր երկիրն այլընտրանք չունի։ «Բանակցություններն ընթանում ոչ թե ընկերների և դաշնակիցների, այլ թշնամիների հետ։ Սակայն բանակցությունների լեզուն ավելի լավ է, քան պատերազմինը»,- ասել է նա։ Ըստ Աունի՝ քաղաքականությունն ունի երեք գործիք՝ դիվանագիտություն, տնտեսություն և պատերազմ։ «Երբ պատերազմը ձախողվում է, բանակցությունները դառնում են…

Read More
«ՕՊԵԿ+» դաշինքը որոշել է կասեցնել նավթի արտադրության աճը 2026 թվականի առաջին եռամսյակում

«ՕՊԵԿ+» դաշինքը որոշել է կասեցնել նավթի արտադրության աճը 2026 թվականի առաջին եռամսյակում

Նոյեմբերի 2-ին ութ անդամից բաղկացած «ՕՊԵԿ+» դաշինքը՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, որն արևմտյան պատժամիջոցների պատճառով բախվել է արտահանման ավելացման դժվարություններին, որոշել է կասեցնել նավթի արտադրության աճը 2026 թվականի առաջին եռամսյակում։ Այդ մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները։ Ապրիլից դաշինքն աստիճանաբար բարձրացրել է արդյունահանման նպատակային ցուցանիշները՝ օրական մոտ 2,9 մլն բարելով, ինչը կազմում է համաշխարհային առաջարկի մոտավորապես 2,7 տոկոսը,…

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթային օբյեկտների վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթային օբյեկտների վրա

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի շրջանների մի քանի նավթաքիմիական գործարանների վրա, որոնք բանակին կարևոր ռեսուրսներ են մատակարարում։ Երկու պայթյուն է տեղի ունեցել Բաշկիրիայի Ստեռլիտամակ քաղաքում, անօդաչու սարքերը հարձակվել են արդյունաբերական համալիրի վրա, որը մասնագիտացած է կաուչուկների, իոնոլի, ավիացիոն բենզինի արտադրությամբ և մտնում է «Ռոսխիմ» քիմիական հոլդինգի մեջ։ Ավելի քան 10…

Read More
Թրամփը սպառնում է կրճատել Նյու Յորք քաղաքի ֆինանսավորումը

Թրամփը սպառնում է կրճատել Նյու Յորք քաղաքի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորք քաղաքի դաշնային ֆինանսավորումը, եթե դեմոկրատ Զոհրան Մամդանին հաղթի քաղաքապետի առաջիկա ընտրությունում: Նա իր կողմնակիցներին կոչ է արել  քվեարկել անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյի օգտին: «Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս Էնդրյու Կուոմոն թե ոչ, դուք իրականում այլընտրանք չունեք: Դուք պետք է քվեարկեք նրա օգտին»,- գրել է Թրամփը Truth…

Read More
Կազմեցինք ծրագրեր, որոնք կնպաստեն Նաումբուրգի և Արմավիրի զարգացմանը. Գերմանիայում ՀՀ դեսպան

Կազմեցինք ծրագրեր, որոնք կնպաստեն Նաումբուրգի և Արմավիրի զարգացմանը. Գերմանիայում ՀՀ դեսպան

Նաումբուրգի ու Արմավիրի միջև ստեղծված գործընկերությունը արդեն վաղուց վեր է ածվել ընկերության ու բարեկամության: Այս մասին սոցանցի իր էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը: «Նաումբուրգի քաղաքապետի գլխավորած 17 հոգանոց պատվիրակությունը 3 շաբաթ առաջ Հայաստանում էր, իսկ ես վերջիններիս հանդիպեցի անցած շաբաթ ու կրկին կազմեցինք ծրագրեր, որոնք կնպաստեն երկու քաղաքների զարգանացմանը»,- ասված է գրառման…

Read More
Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Երուսաղեմի հայկական Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզի» շուրջ երկու տարի առաջ բարձրացված աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Իսրայելական կողմը պատրիարքությունից պահանջում է կալվածքն ուրիշներին վարձակալության հանձնելու համար Երուսաղեմի իշխանության հետ նոր գործարք կնքել, հայկական կողմը մերժում է:   Չնայած դրան, հայերը լավատես են, որ Երուսաղեմի հետ լեզու կգտնեն, դրական ազդակներ կան: Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան Նյութերը…

Read More
Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg

Չինական, հնդկական և թուրքական նավթավերամշակման գործարանները կրճատում են ռուսական նավթի ներմուծումը. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ Չինաստանի պետական Sinopec-ը և PetroChina-ն արդեն չեղարկել են ՌԴ-ից հումքի մի շարք գնումներ: Նրանք նաև շարունակում են ձեռնպահ մնալ գնումներ անելուց։ Կազմակերպություններին միացել են նաև փոքր մասնավոր նավթավերամշակման գործարաններ՝ վախենալով «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ ԱՄՆ պատժամիջոցներից: Դա արդեն պատահել է Shandong Yulong Petrochemical նավթաքիմիական ընկերության հետ, որը հայտնվել է Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի…

Read More
Նիգերիան մտահոգված է Թրամփի հայտարարությունից. BBC

Նիգերիան մտահոգված է Թրամփի հայտարարությունից. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ամերիկացի զինվորականներին պատրաստվել Նիգերիայում իսլամիստական ​​զինյալ խմբավորումների դեմ ռազմական գործողությունների: Նա մեղադրել է Նիգերիայի կառավարությանը քրիստոնյաներին չպաշտպանելու համար՝ հայտնում է BBC-ն: «Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգներն անմիջապես կդադարեցնի այդ երկրի նկատմամբ ցուցաբերվող ամբողջ օգնությունն ու աջակցությունը և կարող է Նիգերիայում ուժ գործադրել՝ այնտեղ սարսափելի…

Read More
Հռոմում մասամբ փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը

Հռոմում մասամբ փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը

Երկուշաբթի Հռոմում մասամբ փլուզվել է միջնադարյան Կոնտի աշտարակը, որը վերականգնողական փուլում էր։ Reuters-ի տվյալով՝ մի քանի աշխատող մնացել է փլատակներում: Նրանցից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել բժշկական օգնությունից: Սակայն չորրորդը դեռ փլատակներում է, և նրան փրկելու աշխատանքները բարդանում են հետագա փլուզման վտանգի պատճառով։ Դեպքի վայր են ժամանել Հռոմի…

Read More
Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց

Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց

Ախալցխայում կառուցվում է 4 հարկանի, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երաժշտական ​​դպրոց։ Ընթացիկ աշխատանքները տեղում ուսումնասիրել են Սամցխե-Ջավախեթի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, նրա տեղակալներ Գիորգի Քոչիաշվիլին և Սերգի Մուշկուդիանին, Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին և Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Ենթակառուցվածքային աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամից և տեղական բյուջեից՝ ընդհանուր առմամբ 3,587,156 լարի արժողությամբ։

Read More
«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

«Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում

Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 5-ին, ժամը 10:30-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (հասցեն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ 15) դահլիճում կմեկնարկի «Վահան Տերյան-140» խորագիրը կրող գիտաժողովը: Մի խումբ գիտնականներ հանդես կգան Վահան Տերյանի գործունեության բոլոր ոլորտներին առնչվող գիտական զեկուցումներով: Մուտքն ազատ է: Ցանկացողներին սիրով կսպասենք: Հ.գ. գիտաժողովը կազմակերպվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հկ-ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, գրականության…

Read More
Թրամփը կարծում է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը

Թրամփը կարծում է, որ կարող է լուծել ուկրաինական հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կարող է հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Նա նշել է, որ կարողացել է լուծել մի շարք միջազգային հակամարտություններ, քանի որ պատերազմող կողմերի նկատմամբ որպես փաստարկ օգտագործել է բարձր սակագների սպառնալիքը: «Դեպքերի 60%-ում ես ասել եմ. «Եթե չդադարեցնեք պատերազմը, ես մաքսատուրքեր կսահմանեմ ձեր երկու երկրի համար, և դուք չեք կարողանա…

Read More
Իսրայելը սպառնում է ուժեղացնել հարձակումները «Հըզբոլլահի» դեմ հարավային Լիբանանում

Իսրայելը սպառնում է ուժեղացնել հարձակումները «Հըզբոլլահի» դեմ հարավային Լիբանանում

Իսրայելը սպառնացել է ուժեղացնել հարձակումները շիա «Հըզբոլլահ» շարժման դեմ հարավային Լիբանանում՝ չնայած երկու երկրի միջև կնքված հրադադարի համաձայնագրին, եթե Լիբանանի կառավարությունը չզինաթափի խմբավորմանը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի մամուլի ասուլիսում զգուշացրել է, որ «Հըզբոլլահը» ձգտում է վերազինվել, և Իսրայելը կգործի «ինքնապաշտպանության» նպատակով։ Նա կարծում է, որ նման գործողությունները համապատասխանում են «հրադադարի պայմաններին»։ Նեթանյահուն ընդգծել է, որ…

Read More
Պուտինը և Սի Ծինփինը ուժեղ առաջնորդներ են, որոնց հետ խաղալ չի կարելի. Թրամփ

Պուտինը և Սի Ծինփինը ուժեղ առաջնորդներ են, որոնց հետ խաղալ չի կարելի. Թրամփ

CBS-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է ուժեղ և խելացի մարդիկ, որոնց պետք է լուրջ վերաբերվել։ «Նրանք երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի են, երկուսն էլ շատ ուժեղ առաջնորդներ են։ Այս մարդկանց հետ խաղալ չի կարելի»,- ասել է Թրամփը։ Այդ կերպ նա պատասխանել…

Read More
Թրամփը չի պատրաստվում «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել Ուկրաինային. BBC

Թրամփը չի պատրաստվում «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել Ուկրաինային. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ իրականում չի քննարկում Ուկրաինային հեռահար «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու հարցը, հայտնում է BBC-ն։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների աղբյուրներին, հաղորդել էր, որ Պենտագոնը համաձայնել է Ուկրաինա «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել, սակայն հարցի վերաբերյալ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկ այլ…

Read More
Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է աշխարհահռչակ Կապույտ մզկիթը

Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ, վնասվել է աշխարհահռչակ Կապույտ մզկիթը

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում՝ Մազարի Շարիֆից 45 կմ հեռավորությամբ:   Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը։   Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող աշխարհահռչակ Կապույտ մզկիթը, որը հայտնի…

Read More