Ախալցխայի նկարչական դպրոցում կազմակերպվել էր «Ապագա նկարիչներ» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված էին ձեռագործ իրեր, վիտրաժներ, նկարներ, հուշանվերներ, կտորից, ճենապակուց և կավե աշխատանքներ:
Նկարչական դպրոցի աշխատանքը և ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները ամփոփեց Ախալցխայի արվեստի դպրոցի տնօրեն Նանա Նաթենաձեն:
Ցուցահանդեսին ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին ևայլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Այսօր նաև «Թբիլիսիի ոսկե աշնանը» մասնակցող նկարչական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին հանձնվեցին դիպլոմներ:
