Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է պատրաստում. WELT

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է պատրաստում. WELT

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն է պատրաստում Ուկրաինայում հակամարտության սկսվելու տարելիցի կապակցությամբ՝ գրում է WELT-ը: ԵՄ երկրները նախատեսում են հաստատել նոր սահմանափակումներ առանձին անձանց և կազմակերպությունների դեմ, ինչպես նաև էներգետիկայի և բանկային ոլորտում: Թերթի տվյալով՝ Բրյուսելում քննարկում են նաև ռուսական ուրանի ներկրման արգելքը և գործող պատժամիջոցները շրջանցելու տարբերակների վերացումը: Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից…

Read More
Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի

Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի

Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի: Դա ոչ միայն արժույթի փոփոխություն է, այլև ռազմավարական ընտրություն, որը կամրապնդի երկրի դիրքը Եվրոպայում՝ հայտարարել է Բուլղարիայի վարչապետը: Բուլղարիան կդառնա 21-րդ երկիրը, որը պաշտոնապես կանցնի եվրոյի: Դրան նախորդել է Սոֆիայի կողմից գնաճի մակարդակին, բյուջեի պակասուրդին, երկարաժամկետ փոխառությունների արժեքին և փոխարժեքի կայունությանը վերաբերող ԵՄ-ի բոլոր պաշտոնական պայմանների կատարումը։ Բուլղարիայի` եվրոյի…

Read More
Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը

Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, բողոքի ակցիաներ են անցկացվում ռիալի փոխարժեքի կտրուկ անկման, գնաճի և կենսամակարդակի վատթարացման ֆոնին: Բողոքի ցույցերը սկսվել են տնտեսական պահանջներով, դրանց մասնակցում են առևտրականներ, ուսանողներ և խոշոր քաղաքների բնակիչները: Իշխանությունները հայտարարել են ցուցարարների հետ երկխոսության պատրաստակամության մասին։ Ճգնաժամի ֆոնին կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. ավելի վաղ Կենտրոնական բանկի նախագահը…

Read More
Մոսկվան ամբողջ ծավալով կկատարի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բոլոր պայմանավորվածությունները. Գալուզին

Մոսկվան ամբողջ ծավալով կկատարի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բոլոր պայմանավորվածությունները. Գալուզին

Ռուսական կողմը մտադիր է ամբողջ ծավալով կատարել բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ կապված AZAL ավիաընկերության ինքնաթիռի մասնակցությամբ ավիավթարի հետաքննության հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն ամենը, ինչ պահանջվում է նման ողբերգական դեպքերում,…

Read More
Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը դատապարտել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը: «Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների, ռուս-իրանական համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ: Քննարկվել է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ»,- ասված է Ռուսաստանի…

Read More
Եմենում 90 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Եմենում 90 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Եմենն 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել և ԱՄԷ-ից պահանջել է զորքերը դուրս բերել 24 ժամվա ընթացքում: Եմենի նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ Ալիմին հայտարարել է Աբու Դաբիի հետ համատեղ պաշտպանական համաձայնագրի չեղարկման մասին: Նա ԱՄԷ-ին մեղադրել է Հարավային անցումային խորհրդին աջակցելու և զենք մատակարարելու համար: Եմենում 72-ժամով շրջափակվել են օդային, ցամաքային և ծովային մուտքի…

Read More
Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից. Զելենսկի

Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ Ըստ Զելենսկու՝ անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։ «Ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ հանրաքվեն չեն կարող փոխել այն փաստը, որ դա հակասում է մեր…

Read More
Թուրքիայում «Իսլամական պետությանն» անդամակցելու համար կասկածվող 357 մարդ է ձերբակալվել. Երլիքայա

Թուրքիայում «Իսլամական պետությանն» անդամակցելու համար կասկածվող 357 մարդ է ձերբակալվել. Երլիքայա

Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու համար կասկածվող 357 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան: Նրա խոսքով՝ առավոտյան ոստիկանությունը երկրի 21 գավառում գործողություններ է իրականացրել:  Բացի այդ, նախարարը հայտնել է, որ Յալովում երեկ ձերբակալվել է 16 անձ, որոնք սոցիալական ցանցերում սադրիչ հաղորդագրություններ են հրապարակել ահաբեկչության դեմ պետության գործողության կապակցությամբ: Նյութերը գեներացվում…

Read More
Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել. Թրամփ

Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։  «Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին»,- ասել է Թրամփը: Թրամփը հավելել է, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան նախորդ…

Read More
Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի նախագահը ռիալի արժեզրկման ֆոնին հրաժարական է ներկայացրել

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի լուրջ կտրուկ անկման և Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին: Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է մեկ դոլարի դիմաց մինչև 1,42 մլն ռիալ: Երկուշաբթի օրն այն վաճառվել է մեկ դոլարի դիմաց 1,38 միլիոնով: Նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարգադրությամբ ԿԲ-ում հրատապ նիստ է տեղի…

Read More
Ես բառացիորեն կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեկ օրում. Թրամփ

Ես բառացիորեն կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեկ օրում. Թրամփ

Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: «Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այդ պատերազմը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել՝ ասաց Պուտինը: Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում:…

Read More
Եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի, թանկ կվճարի, պետք է անցնել Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին. Թրամփ

Եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի, թանկ կվճարի, պետք է անցնել Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի շատ արագ անցնել Գազայի՝ 20 կետանոց խաղաղության ծրագրի երկրորդ փուլին և զգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ը «թանկ կվճարի», եթե շուտով չզինաթափվի։ Այս մասին Թրամփը հայտարարել է Ֆլորիդայում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ Իսրայելը…

Read More
Կամբոջան և Թաիլանդը պատրաստակամություն են հայտնել աստիճանաբար ամրապնդել հրադադարը

Կամբոջան և Թաիլանդը պատրաստակամություն են հայտնել աստիճանաբար ամրապնդել հրադադարը

Թաիլանդի և Կամբոջայի արտգործնախարարները Չինաստանի Յույսի քաղաքում եռակողմ հանդիպում են անցկացրել երկրի արտգոծնախարար Վան Իի հետ: Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Կամբոջան և Թաիլանդը պատրաստ են աստիճանաբար ամրապնդել հրադադարը, վերականգնել փոխադարձ շփումները, վերակառուցել քաղաքական փոխվստահությունը և պահպանել տարածաշրջանային խաղաղությունը: Այս հանդիպման ֆոնին Թաիլանդի բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի համաձայնությունը խախտելու համար՝ նշելով, որ…

Read More
Ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդում ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով

Ուկրաինական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդում ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով

Ուկրաինական ուժերը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում են ձեռնարկել Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա՝ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 91 ԱԹՍ, տուժածների և վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել: Լավրովը հավելել է, որ պատասխան հարվածի օբյեկտներն ու ժամանակը որոշված են: Միևնույն ժամանակ, նախարարը հավաստիացրել է,…

Read More
Պետք է շարունակել գործողությունները Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին

Պետք է շարունակել գործողությունները Դոնբասը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպմանը նշել է, որ հարկավոր է շարունակել հարձակողական գործողությունները Դոնբասի շրջանը և Զապորոժիե քաղաքը լիակատար վերահսկողության տակ վերցնելու համար: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել է, որ 2025 թվականի ընթացքում ռուսական ուժերն Ուկրաինայում գրավել են 6460 քառակուսի կմ տարածք, այդ թվում՝ 334 բնակավայր: Նյութերը…

Read More
Կիմ Չեն Ընը հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին

Կիմ Չեն Ընը հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին

Կիմ Չեն Ընը Դեղին ծովի ջրային տարածքում հետևել է մեծ հեռահարության ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին՝ հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։ Նշվում է, որ փորձարկումների նպատակն է եղել ստուգել համապատասխան ստորաբաժանումների մարտունակությունն ու պատասխան հարված հասցնելու ունակությունը: Զորավարժությունների ընթացքում մշակվել են հրթիռների կառավարման և կրակային առաջադրանքների կատարման հմտությունները, ինչպես նաև ստուգվել է համակարգի հուսալիությունը։…

Read More
Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ՝ դա պատճառաբանելով երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ: Կղզու շուրջ տեղակայվել են զորքեր, ռազմանավեր, կործանիչներ և հրետանի:   Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ծյանը նշել է՝ այս գործողություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը Չինաստանին զսպելու նպատակով, զինում…

Read More
Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ լուծելու համար

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ջեյհուն Բայրամովն ու Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:  Ընդգծվել է, որ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած ինտենսիվ այցերը նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը:  Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը՝ տարանցման սակագների հարցը օպերատիվ…

Read More
Թուրքիայում երեք ոստիկան է զոհվել հակաահաբեկչական գործողության ընթացքում. Երլիքայա

Թուրքիայում երեք ոստիկան է զոհվել հակաահաբեկչական գործողության ընթացքում. Երլիքայա

Թուրքիայում երեք ոստիկան զոհվել է, 8 ոստիկան և անվտանգության 1 աշխատակից՝ վիրավորվել «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դեմ գործողության ընթացքում՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Ելիքայան: Նրա խոսքով՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացի են եղել։  Գործողությունն իրականացվել է Յալովա քաղաքից ոչ հեռու գտնվող տանը, որտեղ, ենթադրաբար, թաքնվել են «Իսլամական պետության» անդամները։ …

Read More
Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո: Մասնավորապես, Դոնբասի 90 տոկոսը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 75 տոկոսը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ:…

Read More
Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է. Արարատ Միրզոյան

Հայաստանն ապաշրջափակվում է, «Թրիփի» շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը: «Թրիփով» Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը: «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը,…

Read More
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թ. փետրվարի 28-ը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թ. փետրվարի 28-ը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ երկարաձգել է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը։ Որոշումը կգործի բոլոր արտահանողների համար, այդ թվում՝ անմիջական արտադրողների: Մեկ այլ փաստաթղթով երկարաձգվել է դիզելային վառելիքի, նավային վառելիքի, և այլ գազային յուղերի, այդ թվում՝ բորսայում գնվածների արտահանման արգելքը, որը չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 28-ից:…

Read More
Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը

Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը՝ հայտնել Է պաղեստինյան էքսկլավի առողջապահության նախարարությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում ընդհանուր վիճակագրությանը ավելացվել է ևս 292 զոհ, որոնց մահը նախկինում չի հաստատվել: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո զոհվել է 414 մարդ, վիրավորվել՝…

Read More
Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար. Բայրաքթար

Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար. Բայրաքթար

Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար՝ հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը: «Այդ միջոցները, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն 2026-2027 թվականներին։ Դրանցից առնվազն 4-5 միլիարդ դոլար կներգրավվի 2026 թվականին օտարերկրյա ֆինանսավորման տեսքով»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը: 2010 թվականի համաձայնագրի համաձայն՝ «Ռոսատոմը» կառուցում է երկրում առաջին ատոմային էլեկտրակայանը, որը գտնվում…

Read More
Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA

Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA

Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք և առաջ շարժվել դեպի Ջաբաթա Ալ-Խաշաբ բնակավայրի ծայրամասեր՝ հայտնել է SANA գործակալությունը: Նշվում է, որ գործողությանը ներգրավվել է վեց ռազմական մեքենաներից բաղկացած շարասյուն, որն ուղեկցվել է հետախուզական անօդաչու թռչող սարքով: Գործակալության տվյալով՝ նախօրեին իսրայելական ուժերը գնդակոծել են Արևելյան Թել ալ-Ահմարի շրջանը՝ արձակելով երեք արկ և կրակ բացելով հրաձգային զենքերից:…

Read More
ԱՄՆ մեկնելիս Զելենսկին կանգ կառնի Կանադայում

ԱՄՆ մեկնելիս Զելենսկին կանգ կառնի Կանադայում

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ մեկնելիս կանգ կառնի Կանադայում, որտեղ հանդիպում կունենա վարչապետի և Եվրոպայի առաջնորդների հետ՝ առցանց ձևաչափով: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ կքննարկվեն փաստաթղթերի մանրամասները, որոնց մասին նախագահը խոսելու է Թրամփի հետ: Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի իր կարմիր գծերը, ներառյալ՝ տարածքները և Զապորոժիեի ատոմակայանի հարցը: «Ամեն ինչ կախված է Թրամփից, թե անվտանգության ինչ երաշխիքներ…

Read More
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ առողջարանային քաղաքում՝ հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Axios-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հույս ունի համաձայնեցնել պատերազմի ավարտի շրջանակային պայմանները: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության ծրագիրը հանրաքվեի դնել, եթե ՌԴ-ն համաձայնի առնվազն 60 օրով…

Read More
Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հիմնական թիրախում է եղել Կիևը, հարվածի տակ են հայտնվել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները: 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Բացի դրանից՝ Կիևի մարզում 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է…

Read More
2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցնող տարին՝ 2025 թվականը:  Նշվում է, որ 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով: «Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.   1. տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,   2. ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու…

Read More
Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ

Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ

Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ՝ հաղորդում է Khmer Times-ը: Սահմանային կոմիտեի համատեղ հայտարարության համաձայն՝ ռեժիմն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին, և գործելու է 72 ժամ: Համաձայնագիրը ստորագրել են Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարները: Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը և բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին…

Read More