Դեկտեմբերի 22-ը Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի համար տոնական օր է։
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սրբալույս պատարագ։ Պատարագիչն էր Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը։ Հոգեշնորհ Հայր Սուրբն հավուր պատշաճի ժողովրդին ներկայացրեց օրվա խորհուրդը և քարոզի ավարտին հոգևոր դասի անունից իր խորհին շնորհակալություն հայտնեց բարերար՝ Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանին եկեղեցու կողքին լինելու համար։
Պատարագի ավարտին ավանդույթի համաձայն կատարվեց մատաղի օրհնության կարգ և ամբողջությամբ բաժանվեց հավատացյալներին, իսկ Փոքր Պամաճ գյուղի “Էրզրում” պարային համութը ազգագրական երգ ու պարերով ուրախացրեցին ժողովրդին և մասնակցելով համերգին ստացան դիպլոմներ։

