Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Վրաստանի դատախազության կողմից կազմակերպված թմրանյութերի դեմ պայքարի արշավի շրջանակներում Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազ Վասիլ Օսիձեն տեղեկատվական հանդիպում է անցկացրել Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում աշակերտների հետ։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ դատախազը դեռահասներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել թմրանյութերի օգտագործման պատճառների մասին և ուշադրություն հրավիրել թմրանյութերի օգտագործման լուրջ հետևանքների վրա։

«Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների էությունը և այս տեսակի հանցագործությունների համար նախատեսված իրավական պատասխանատվությունն ու պատիժները։

Հանդիպումն անցել է ինտերակտիվ ռեժիմով։ Աշակերտները արտահայտել են իրենց կարծիքները և խոսել այս ուղղությամբ իրազեկվածության բարձրացման կարևորության մասին։ Դատախազը համապարփակ պատասխաններ է տվել նրանց հետաքրքրող հարցերին», — նշվում է տեղեկատվության մեջ։