Վրաստանի կառավարության որոշմամբ, 2026 թվականի հունվարի 5-ը և 6-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։
Համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր։
Ինչպես նշված է փաստաթղթում, որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց կողմից կատարվող ֆինանսական պարտավորությունների և «Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական գնումների հետ կապված գործունեության վրա։
