Ռուսաստանի նկատմամբ պետք է շատ ավելի ագրեսիվ լինել. Դրագոնե

Ռուսաստանի նկատմամբ պետք է շատ ավելի ագրեսիվ լինել. Դրագոնե

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրի՝ չբացառելով կանխարգելիչ հարվածը, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ Financial Times-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ «դաշինքը քննարկում է Մոսկվայի հիբրիդային պատերազմին արձագանքն ուժեղացնելու հնարավորությունը»։ Նա նշել է, որ ամենակարևոր հարցն «ապագա ագրեսիայի զսպումն է»։ Բարձրաստիճան զինվորականի համոզմամբ՝ զսպել կարելի…

Read More
Օքսանա Մարկարովան նշանակվել է Զելենսկու խորհրդական. Reuters

Օքսանա Մարկարովան նշանակվել է Զելենսկու խորհրդական. Reuters

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օքսանա Մարկարովային նշանակել է վերակառուցման և ներդրումների հարցերով իր նոր խորհրդական՝ հայտնել է Reuters-ը։ «Մեր անկախությունը պաշտպանելու հիմնարար նպատակից և Ուկրաինայի գոյատևումն ապահովելու ամենօրյա աշխատանքից բացի, մենք ունենք երկարաժամկետ նպատակ՝ Ուկրաինային տալ մարտերից հետո վերակառուցվելու և նորմալ տնտեսական զարգացումը վերականգնելու հնարավորություն»,- ասել է Զելենսկին։ Մարկարովան…

Read More
Շուտով տեղի կունենա «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

Շուտով տեղի կունենա «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Տոներն Ախալցխայում» ծրագիրն արդեն մոտենում է իր ամփոփման փուլին։ Ախալցխայի տոնական մշակույթի վերաբերյալ համահավաք տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում աշխատանքային խումբը կազմել է «Տոներն Ախալցխայում» խորագրով էլեկտրոնային գիրքը, որը շուտով կհանձնվի հանրության լայն շրջանակների դատին։ Գրքում ներկայացված են Վրաստանի Ախալցխայի շրջանի ժամանակակից տոները՝ ընդգրկելով ինչպես հնագույն արմատներ ունեցող,…

Read More
Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո

Արդյունավետ բանակցություններ էին, բայց դեռ շատ աշխատանք կա անելու. Ռուբիո

Ուկրաինայում պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական բանակցությունները Ֆլորիդայում ավարտվել են կիրակի՝ նոյեմբերի 30-ի երեկոյան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դրանք որակել է «շատ արդյունավետ», բայց նաև նշել, որ դեռ շատ աշխատանք կա անելու՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ «Հիմնվելով Ժնևում բանակցությունների արդյունքների, այս շաբաթվա իրադարձությունների վրա՝ մենք ունեցանք ևս մեկ շատ արդյունավետ բանակցային նիստ»,- ասել է պետքարտուղարը։…

Read More
Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա. Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հարցով բանակցություններ կվարի Պուտինի հետ

Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա. Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հարցով բանակցություններ կվարի Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը դեկտեմբերի 1-ին կմեկնի Մոսկվա՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Ռուսաստան նրա այցը սպասվում է Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո, որին միացել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Քուշները ներգրավված է եղել նաև…

Read More
Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ. Պոլսո Հայոց պատրիարք

Հայ ազգը չի մոռանա այն քահանայապետերին, որոնք բարձրացրել են իրենց ձայնը մեր տառապանքների ժամանակ. Պոլսո Հայոց պատրիարք

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հռոմի Պապ Լևոն XIV-ը Ստամբուլում այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան՝ Նիկիայի ժողովի 1700-ամյակի առիթով կատարած իր առաքելական ճամփորդության ընթացքում։ Պատրիարք Սահակ Մաշալյանը, տաճարում դիմավորելով Պապին, ողջույնի խոսքում ընդգծել է քրիստոնեական միության կարևությունը, Նիկիայի ժառանգությունը և երկու եկեղեցիների եղբայրական կապերը։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Պապին՝ հայ ժողովրդի ու վտանգի տակ գտնվող քրիստոնյա համայնքների…

Read More
Հռոմի Պապի մասնակցությամբ պատարագ՝ Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում

Հռոմի Պապի մասնակցությամբ պատարագ՝ Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա կատարած առաջին արտասահմանյան այցելության վերջին օրն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ նրան դիմավորել է պատրիարք Սահակ Մաշալյանը, ապա Ստամբուլի հայկական եկեղեցում՝ Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում, մասնակցել է պատարագի:  Քահանայապետի այցը Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով է:   Ավելի վաղ հայտնել էինք՝ Հռոմի Պապն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում կայցելի…

Read More
Երմակին ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում կփոխարինի Ումերովը

Երմակին ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում կփոխարինի Ումերովը

Կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին պաշտոնանկությունից հետո Երմակը մեկնում է ռազմաճակատ: Նա հայտարարել է, որ ազնիվ է ու պարկեշտ: Ռուսաստանի հետ բանակցություններում նրա փոխարեն ուկրաինական պատվիրակության ղեկավար է նշանակվել Ռուստեմ Ումերովը:   Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը:   Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով

Read More