Հունվարի 1-ից Վրաստանում օտարերկրացիների համար բժշկական ապահովագրությունը կլինի պարտադիր

Հունվարի 1-ից Վրաստանում օտարերկրացիների համար բժշկական ապահովագրությունը կլինի պարտադիր

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրության պահանջ օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են մուտք գործել երկիր:  Ապահովագրության բացակայությունը կհամարվի օրենքի խախտում, որի համար նախատեսված է 300 լարիի չափով տուգանք, իսկ առանձին դեպքերում՝ կմերժվի օտարերկրյա քաղաքացու մուտքը Վրաստան: Ապահովագրությունը պետք է ծածկի առնվազն հինգ հազար դոլար արժողությամբ շտապ ամբուլատոր ծառայությունները և 30 հազար դոլար…

Read More
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպում դեռևս չի նախատեսվում՝ հայտնել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցությունները պետք է լավ նախապատրաստվեն և լինեն արդյունավետ: Նա հավելել է, որ Մոսկվան դեռ տեղեկություն չի ստացել ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Կիև-Վաշինգտոն հանդիպման արդյունքների մասին: «Երբ մեզ հայտնեն մանրամասները, կհասկանանք՝ ինչ ուղղությամբ շարժվել»,- մանրամասնել…

Read More
Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելական ուժերը հայտարարել են Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» օբյեկտներին հարվածելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թիրախում են եղել ուսումնական կենտրոն և ռազմական այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են իսրայելցի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։ Արաբական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբանանի Նաբատիե նահանգում տուն է պայթեցվել: Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային շրջանները։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝…

Read More
Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով

Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի Գերագույն շտաբի պետի տեղակալ Յուսուֆ Քարագյուլեի գլխավորած պատվիրակության հետ: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները: Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարևորում է դաշինքի հետ համագործակցությունը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի ու…

Read More
Այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը. Զելենսկի

Այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը. Զելենսկի

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, քննարկվել են ԱՄՆ-ի հետ հետագա համատեղ աշխատանքները: Անդրադարձ է եղել Ուկրաինային ռազմական աջակցության հեռանկարին: Զելենսկին հավելել է, որ այժմ Եվրոպան և Կիևը մշակում են հակամարտության կարգավորման ծրագրի իրենց տարբերակը: «Եվրոպայի,…

Read More
Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից. Օրբան

Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից. Օրբան

Թուրքական կողմը կապահովի այն երթուղին, որով Հունգարիան կարող է գազ ստանալ Ռուսաստանից՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Նրա խոսքով՝ 2025 թվականին Բուդապեշտն արդեն «Թուրքական հոսք» գազատարով ստացել է 7,5 մլրդ խմ գազ։  Օրբանը նաև տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը: Նա…

Read More
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի պաշտպանության ռեկորդային բյուջեի նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի պաշտպանության ռեկորդային բյուջեի նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի 2026 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի առաջարկը, որն ազգային պաշտպանության համար հատկացնելու է ռեկորդային` 901 միլիարդ դոլար, ինչը 8 միլիարդ դոլարով գերազանցում է նախագահ Դոնալդ Թրամփի հարցմանը։ Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ օրենսդիրների հրապարակած փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, ներառում է 400 միլիոն դոլար 2026 և 2027 թվականներին Ուկրաինային ռազմական օգնության համար։ Փաստաթղթի հրապարակված տարբերակը…

Read More
Լուվրի գրադարանում ջրի արտահոսքից վնասել են գրքեր ու փաստաթղթեր

Լուվրի գրադարանում ջրի արտահոսքից վնասել են գրքեր ու փաստաթղթեր

Աղմկահարույց կողոպուտից մի քանի շաբաթ անց Լուվրը նոր խնդիրների է բախվել. գրադարանում ջրի արտահոսքը վնասել է 300-400 առարկա, հիմնականում՝ գրքեր։ Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Ստեյնբոկը ֆրանսիական լրատվամիջոցներին ասել է, որ արտահոսքը տեղի է ունեցել եգիպտագիտության բաժնում։ Վնասված գրքերի թվում են եղել եգիպտագետների օգտագործած գրքեր, բայց ոչ արժեքավոր հրատարակություններ։ Դրանց թվում են 19-20-րդ դարերի սկզբի գիտական ​​փաստաթղթեր…

Read More
Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն

ԱՄՆ պետքարտուղարությունը կստեղծի ստորաբաժանում՝ այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում նշված է, որ նոր ստորաբաժանումը կընդգրկվի պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Նոր կառույցի նպատակն է լինելու պայքարել ռուսական ազդեցության դեմ ինքնիշխան երկրներում, Ռուսաստանի այլ «չարամիտ գործողությունների» դեմ «Միացյալ Նահանգների դաշնակից կամ գործընկեր երկրներում: Խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք…

Read More