Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում
Չիլիի նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթել է ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը՝ Հանրապետական կուսակցությունից։ Ընտրական հանձնաժողովը կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է, որ ձայների 83%-ի հաշվարկից հետո նրան պաշտպանել է ընտրողների մոտ 59%-ը։ Կաստի գլխավոր մրցակից 51-ամյա Ժանետ Խարան՝ Չիլիի կոմունիստական կուսակցության անդամն ու իշխող ձախ կենտրոնամետ դաշինքի թեկնածուն, ստացել է ձայների մոտ 41%-ը,…
