Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսին կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ երկրի փոխարտգործնախարար և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը դիվանագետին է հանձնել բողոքի նոտա՝ հաղորդել է Tasmin լրատվական գործակալությունը: Իրանական կողմի վրդովմունքի պատճառը Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունն է, որը Թեհրանը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին։ Փոխնախարար Մոհամմեդ Ալիբեկը Կիպրոսի դեսպանին հիշեցրել…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ։ Նիստին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացված տարբեր սոցիալական նախագծերի վրա։ Խորհրդի նիստին քննարկվել են գալիք տարվա ծրագրերը, առողջապահական և սոցիալական ծրագրերում կատարված փոփոխությունները, ինչպես…

Read More
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին։ Նոր օրենքը կկիրառվի այն անչափահասների նկատմամբ, որոնց նկատմամբ կա հիմնավոր ենթադրություն, որ նրանք կատարել են «Քրեական օրենսգրքով» նախատեսված անօրինական արարք և այդ արարքը կատարելուց առաջ չեն լրացել 14 տարի։ Արդարադատության նախարարության համակարգում կստեղծվի օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների…

Read More
Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին

Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2025 թվականը կարևոր էր զինված ուժերի մի շարք նպատակների կյանքի կոչման հարցում: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առաջնագծի երկայնքով ռազմավարական նախաձեռնությունը ռուսական կողմում է: Նա պնդել է, որ այս տարի Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել ուկրաինական ավելի քան 300 բնակավայր։ «Կարող ենք մեծացնել մեր հարձակողական գործողությունների…

Read More
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը

Հունգարիան, որը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման գործընթացի վերաբերյալ տարեկան հայտարարությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը չի աջակցել Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ջանքերի դրական գնահատականին՝ Բրյուսելում կայացած խորհրդակցությունների ժամանակ հայտնել է Դանիան, որը ներկայումս ԵՄ-ի նախագահն է: Ըստ Դանիայի Եվրոպայի հարցերով նախարար Մարի Բյերեի՝ ԵՄ անդամ 26 պետություն հաստատել է, որ Ուկրաինան առաջընթաց…

Read More
Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին

Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան որևէ ազդանշան չի ստացել Բեռլինում Կիևի, Վաշինգտոնի և Եվրոպայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումների նոր փուլ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է ծանոթանա դրանց: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տան թիմն առաջիկա օրերին պատրաստվում է Կրեմլին փոխանցել 20 կետից բաղկացած…

Read More
Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե

Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը. Կոբախիձե

Ադրբեջանը Վրաստանի հատուկ բարեկամն է, և երկու կառավարությունները բացառիկ բարեկամական հարաբերություններ ունեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ հարցազրույցում։ Նա վստահեցրել է, որ երկու երկրի կառավարությունների համար դժվար չի լինի ընդհանուր լեզու գտնել ցանկացած հարցի շուրջ: Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսիի ու Բաքվի բանակցությունների թեման Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման վերջնական համաձայնեցումն…

Read More
Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ

Վրաստանը կարող է առանց ԵՄ-ի օգնության մնալ նաև 2026 թվականին. ԶԼՄ-ներ

Վրաստանը մինչև 2025 թվականի վերջը չի ստանա Եվրամիությունից 120 միլիոն եվրո ֆինանսական օգնություն՝ հայտնել է Եվրահանձնաժողովը։ Նշվում է, որ խոսքը վերաբերում է 120 միլիոն եվրոյին, որը ԵՄ-ն սառեցրել էր 2024 թվականին, քանի որ Բրյուսելը համարել է, որ Վրաստանը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Վրաստանին ԵՄ ֆինանսական օգնության կասեցումը, հավանաբար, չի վերականգնվի նաև 2026 թվականին՝ գրել են…

Read More
Թրամփը մի քանի երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել. Euronews

Թրամփը մի քանի երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել. Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ներառելով Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը, Հարավային Սուդանը և Սիրիան։ Արգելքը վերաբերում է նաև Պաղեստինի ինքնավարության փաստաթղթեր ունեցող քաղաքացիներին` հայտնել է Euronews-ը։ Թրամփը նոր սահմանափակումներ է սահմանել ևս 15 երկրի համար՝ Անգոլա, Անտիգուա և Բարբուդա, Բենին, Կոտ Դ’Իվուար, Դոմինիկյան…

Read More
Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի

Ռուսաստանի հետ հարաբերությունները համակողմանի են և ներառում են բոլոր ոլորտները. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, վաղը նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հայտնել են Թեհրանում և Մոսկվայում, բանակցությունների օրակարգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը: Արաղչին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ: Իրանի արտաքին գործերի նախարարը…

Read More
Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան

Հաջորդ տարվա սկզբից Հայաստանի հետ կարգավորման շրջանակում կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ. Էրդողան

Մենք շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը. hաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում կազմակերպված դեսպանների համաժողովի շրջանակում: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Էրդողանն անդրադարձել է նաև Գազայում և Սիրիայում իրավիճակին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը: Նրա խոսքով՝ չնայած…

Read More