Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել լցանավերի դեմ, որոնք համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 41 նավ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով սահմանափակումները՝ ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ: Արգելված է նրանց մուտքը ԵՄ նավահանգիստներ և ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների մատուցումը։ Այժմ եվրոպական պատժամիջոցների տակ է գտնվում մոտ 600 նավ։…
