Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն

Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ խաղաղ բանակցությունները ձախողվեն, առաջիկա շաբաթներին մենք ստիպված կլինենք գտնել ուղիներ, որպեսզի եվրոպացիները վերսկսեն լիարժեք երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար լիակատար թափանցիկության պայմաններում»,- ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին…

Read More
ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսավորումը. Reuters

ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսավորումը. Reuters

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը եվրոպացի առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Այնուամենայնիվ, նրանք պատրաստակամություն են հայտնել Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ ԵՄ ընդհանուր բյուջեից: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո ֆինանսավորում: Reuters-ի…

Read More
Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ

Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան- քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների և ՀՀ-ԱՄՆ զարգացող ռազմավարական գործընկերության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:   Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։   Քննարկման մեկնարկին դեսպան Մկրտչյանը հանդես է…

Read More
Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինայի համար ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշման կայացման համար՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Նրա խոսքով՝ եթե ԵՄ առաջնորդներն այսօր որոշում ընդունեն վնասների փոխհատուցման համար վարկի մասին, ապա Եվրախորհրդարանը կկարողանա այդ հարցն առաջ տանել հունվարին իր առաջին նիստում: Մեցոլան հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ոչ թե պարզապես…

Read More
Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին

Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին

Եվրախորհրդարանն Ադրբեջանում, Նիգերիայում և Գվինեա Բիսաուում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձև է ընդունել, որով պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին: Փաստաթուղթն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ ձայներով: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը՝ որպես դատական հետապնդման գործիքներ, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության…

Read More
Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով

Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այդ թեման օրակարգում չի եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը գրել էր, որ բանակցություններում քննարկվել է Անկարայի կողմից С -400-ների վերադարձը Ռուսաստանին, քանի որ դա…

Read More