Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնը աշխատում են Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ։ «Տեղյակ ենք, որ նախագահ Թրամփը փորձում է Սենատում առաջ տանել այդ նախաձեռնությունը։ Մենք ևս ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Առանձին աշխատանքային խմբեր ենք ստեղծել։ Թուրքիան և ԱՄՆ-ը կլուծեն այս խնդիրը»,- շեշտել է Յաշար Գյուլերը։ …
