Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը
Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել ակտիվորեն խոչընդոտել այսպես կոչված «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը: Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտարարել են, որ նման սխեմաներն օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու նպատակով և ռիսկեր են ստեղծում ծովային անվտանգության և շրջակա միջավայրի համար: Նշվում է նաև ռուսական նավթից Վրաստանի կախվածությունը նվազեցնելու և էներգառեսուրսների աղբյուրները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին:…
