Հոմսում մզկիթի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ. Sana
Սիրիայի Հոմս քաղաքի շիա մզկիթում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը՝ հայտնել է Sana գործակալությունը։ Անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը։ Սկսվել է նախաքննություն։ Անվտանգության ծառայությունների աղբյուրը լրատվականին հայտնել է, որ տեղադրված են եղել պայթուցիկ սարքեր։ Նախաքննության համաձայն՝ մզկիթում ռումբ է տեղադրված եղել: Առայժմ որևէ արմատական խմբավորում…
